Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում: Այս մասին հայտնել է Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական իրավասու այլ մարմիններ հետ համագործակցությամբ շուրջ 1 շաբաթ է ակտիվ աշխատանքներ է իրականացնում ծաղկի իրացման շղթայում ընդգրկված բոլոր տնտեսվարողների հետ: Արդեն մի քանի օր է, ինչ ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում:
Տեղեկացնում եմ նաև, որ իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում:
Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ոստիկանության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը