18 10 2020

Հայերի բազմամարդ երթը Փարիզում



Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հայերը բազմահազարանոց ցույց են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը:

Հավաքվածները վանկարկում են «Արցախը մերն է», «Փառք Հայոց բանակին», «Ալիև, Էրդողան՝ ահաբեկիչ», «Կյանքս՝ Արցախին»:

Ցույցի մասնակիցները նաեւ հայերենով աղոթեցին:

Ավելի քան 10 հազար ակցիայի մասնակից հայեր քայլերթով շարժվում են դեպի Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատուն բողոքի ակցիան դեսպանատան դիմաց  շարունակելու համար:

Նշենք, որ նման ցույցեր անցկացվում են եվրոպական երկրների բոլոր մեծ քաղաքներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ