16 10 2020

Երիտասարդները պատռեցին ՄԱԿ-ից ստացած իրենց շնորհակալագրերը



Այսօր՝ հոկտեմբերի 16-ին ՄԱԿ երևանյան գրասենյակի դիմաց մի խումբ ուսանողներ պատռեցին ՄԱԿ-Ից ստացած շնորհակալագրերը:

«Մենք պատռում ենք ՄԱԿ-ի կողմից ստացած շնորհակալագրերը, և դրանով արտահայտում մեր բողոքն իրենց նկատմամբ: Սրանք մեզ պետք չեն, քանի որ իրենց արժեքները կեղծ են և հիմա Արցախից 24 հազար երեխա զրկված են իրենց հիմնարար իարվունքներից: ՄԱԿ-ը կոչերից բացի ոչինչ չի անում, բայց ժամանակն է գործելու, որպեսզի այդ երեխաների իրավունքները պաշտպանվեն»,- նշեցին ցուցարարները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ