Հաղթում է նա, ով ցուցաբերում է զգուշություն և սպասում է հակառակորդի անզգուշությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Սուն Ցզի, «Երկ ռազմարվեստի մասին»
Պատերազմի (հաղթանակի) ապահովման հինգ պայմանների մասին․
1․ հաղթում է նա, ով գիտի, թե երբ կարելի է կռվել, իսկ երբ չի կարելի.
2. հաղթում է նա, ով կարողանում է ղեկավարել մեծ և փոքր ուժերը.
3. հաղթում է նա, ում մոտ վերևից ներքև գոյություն ունեն միասնական ցանկություններ.
4. հաղթում է նա, ով ցուցաբերում է զգուշություն և սպասում է հակառակորդի անզգուշությանը.
5. հաղթում է նա, ում մոտ զորավարը տաղանդավոր է և նրան թագավորը չի ղեկավարում։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը