ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 15-16-ին տեղի ունենալիք գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն Բելառուսում տիրող վիճակը, Ղարաբաղյան հակամարտությունը, Թուրքիայի գործողությունները Միջերկրականում և ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրադրությունը։ Այս մասին հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը։
«Կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Թուրքիան, Բելառուսը, Լեռնային Ղարաբաղը, Նավալնու թունավորումը»,- ասված է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը