14 10 2020

6 պաշտոնական հայտարարություն՝ Արցախում պատերազմի վերաբերյալ

6 պաշտոնական հայտարարություն՝ Արցախում պատերազմի վերաբերյալ

27․09․2020թ․ Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ․ «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և ինչ էլ լինի՝ մենք չենք դադարի քայլել, չենք դադարի ընթանալ, չենք դադարի պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի հաղթանակի, հանուն Արցախի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի հաղթանակի…: Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և մենք երբեք չենք դադարեցնի մեր երթը դեպի հաղթանակ»:

14․10․2020թ․ - Արայիկ Հարությունյան, Արցախի Հանրապետության նախագահ․ «Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ: Հասկանում ենք, որ հակառակորդին ստիպել զինադադար, ունենք ընդամենը մեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար»։

14․10․2020թ․ - Սերգեյ Լավրով, ՌԴ արտաքին գործերի նախարար․ «Առաջարկները, որոնք մշակել են և շարունակում են մշակել համանախագահները, մնում են բանակցությունների սեղանին, և դրանց բովանդակությունն արդեն հայտնի է. դա ԼՂ շուրջ շրջանների փուլային, աստիճանաբար ազատումն է՝ պահպանելով և ապահովելով Ղարաբաղի անվտանգության երաշխիքները, նախքան կորոշվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակն ու Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապը։ Բոլոր պայմանավորվածությունները, որոնք քննարկվել են վերջին շրջանում և ընդունվել երկու կողմից, ենթադրում էին, որ առաջին փուլում նախատեսվում է 5 շրջանների ազատում, իսկ երկրորդ փուլում՝ երկու շրջանների պահպանմամբ, Ղարաբաղի կարգավիճակի սահմանում»:  

14․10․2020թ․ Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ․ «Այս ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ. այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, և ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի՝ ապրելու իրավունքը, պաշտպանեցին մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան»:

14․10․2020թ․ - Արծրուն Հովհաննիսյան, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ․ «Իհարկե, որոշ տեղերում ադրբեջանական ուժերն առաջ են եկել: Իրականում այդ տեղերը, այդ հատվածը, որ իրենք առաջանում են, ես անուններ չեմ տա, դա ռազմական գիտության տեսանկյունից ծիծաղելի փոքր է՝ կիրառված ուժերի, կորուստների և ժամանակի կտրվածքով»։

14․10․2020թ․ - Դմիտրի Պեսկով, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար․ «Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը կողմ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունների ձեւաչափի պահպանմանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ