14 10 2020

Ինչպես են լուսաբանել Ղարաբաղյան հակամարտությունը ռուսական ԶԼՄ-ներում

Ինչպես են լուսաբանել Ղարաբաղյան հակամարտությունը ռուսական ԶԼՄ-ներում

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 12-ից 13-ը հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 18 հոդված, 2-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 10-ը՝ հայկական կողմինը, 6-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 6 նյութից 3-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 37 հոդված, 7-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 18-ը՝ հայկական կողմինը, 12-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 12 նյութից 10-ը՝ չեզոք, 0-ն՝ հայամետ, 2-ը՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 69 հոդված, 14-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 43-ը՝ հայկական կողմինը, 12-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 12 նյութից 9-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 55 հոդված, 18-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 14-ը՝ հայկական կողմինը, 22-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ: 22 նյութից 21-ը՝ չեզոք, 0-ն՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«Ռեգնում»-ը հրապարակել է 57 հոդված, 15-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 17-ը՝ հայկական կողմինը, 25-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 25 նյութից 20-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 2-ը՝ ադրբեջանամետ։

Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են ռուս լրագրող Սեմյոն Պեգովի դեմ Ադրբեջանի կողմից հարուցած քրգործին, ինչպես նաև Պեգովի արձագանքին։ Լրատվականներից մեկը հավաքել էր այս թեմայի վերաբերյալ համացանցի օգտատերերի մեկնաբանությունները։ Օգտատերերից մեկը նշել է, որ Հայաստանը բաց է բոլոր լրագրողների համար, իսկ Ադրբեջանն արգելում է լրագրողների մուտքը՝ դա պատճառաբանելով նրանց անվտանգությամբ, սակայն իրականում նրանք ուղղակի թաքցնելու բան ունեն: Օգտատերերը նաև քննարկել են ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգույի և Թուրքիայի Պաշտպանության նախարար Ակարի խոսակցությունը Ղարաբաղյան հակամարտության շուրջ։ Օգտատերեը դեմ են արտահայտվել Թուրքիայի մասնակցությանը կոնֆլիկտին, նշելով, որ Թուրքիան պետք է «չափավորի իր ախորժակը», «դադարի երազել Օսմանյան կայսրության մասին»։ Ռուսաստանցի օգտատերերից մեկը գրել էր․ «Թող Թուրքիան նախ հայերին վերադարձնի այն հողերը, որոնք ինքն է ապօրինաբար յուրացրել, ինչպես նաև փոխհատուցում վճարի ցեղասպանության համար։ Եվ հետո միայն թող բարբաջի «օկուպացված» ադրբեջանական հողերի մասին»։

Ռուսական մեդիան հրապարակում է տարատեսակ վերլուծական նյութեր Արցախյան հակամարտության վերաբերյալ։ «Ռեգնում» լրատվական գործակալությունը «Ալիևն ու Էրդողանը Պուտինին ստիպում են նոր լուծումներ փնտրել» հոդվածում նշել են, որ Ալիևն իրեն հակասական է պահում, և պայմանավորում են դա Էրդողանի միջամտությամբ ու նրա հանձնարարած «տնային առաջադրանքներով»։  Հոդվածի հեղինակն ավարտում է նյութը հետևյալ եզրահանգմամբ․ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ռիսկային խաղ են վարում ՝ ուղղված աշխարհաքաղաքական լայն վերադասավորումներին, որոնք ուղղակիորեն առնչվում են Մոսկվայի շահերին։ Նրա համար նույնպես գալիս է նոր որոշումներ կայացնելու պահը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ