Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ Արցախում գտնվող ԱԻՆ փրկարարական խմբերը շարունակում են իրենց ակտիվ ներգրավվածությունը փրկարարական աշխատանքներում: Նրանց մի մասն ընդգրկված է պատսպարված քաղաքացիներին անհրաժեշտ սնունդ մատակարարելու գործում:
Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այցելել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին, զրուցել անձնակազմի հետ: Վերջիններս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում գործել նաև այլ ստորաբաժանումներում:
Գնդապետ Կարեն Սարգսյանը բոլորին շնորհակալություն է հայտնել անմնացորդ ծառայության համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը