Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները
Չնայած ստանձնած միջազգային պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է միջազգային իրավունքի նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծել անգամ կրթական հաստատությունները, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ ընդգծելով, որ
ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել են 10-ից ավելի դպրոցի, ինչպես նաև մի շարք մանկապատեզների շենքեր ու օժանդակ շինություններ: Ադրբեջանական ագրեսիայի պատճառով հազարավոր երեխաներ զրկված են նաև մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, երիտասարդները չեն շարունակում կրթությունը բուհերում: Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից:
Նախարարությունից հիշեցնում են որ, արձագանքելով նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի նամակներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ևս անդրադարձել է այս խնդրին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը