Մեզ հաջողվել է խուսափել ապրանքաշրջանառության կրճատումից ՀՀ հետ. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բնութագրվում են որպես դինամիկ քաղաքական երկխոսություն, այդ թվում բարձր մակարդակով։ Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով, կորոնավիրուսի պայմաններում հաջողվել է առաջ մղել երկկող շփումները՝ առավելագույնս կիրառելով հեռավար ձեւաչափը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարվա սկզբից միմյանց հետ շփվել են 7 անգամ, կառավարությունների ղեկավարները՝ 3 անգամ կենդանի շփում են ունեցել, որից վերջինը՝ հոկտեմբերի 9-ին, երբ ՌԴ վարչապետը Երեւանում էր՝ մասնակցելու ԵԱՏԿ նիստին։
Կորոնավիրուսի պայմաններում Ռուսաստանը Հայաստանին է փոխանցել թեստեր, ապրիլից Հայաստանում աշխատում են ՌԴ ՊՆ-ի վարակաբանները։ Հայաստանի Ռուսաստան իրականացվել է 79 չվերթ, հայրենիք է վերադարձել շուրջ 10 հազար մարդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը