12 10 2020

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել ԼՂ այցելած ռուս լրագրող Սեմյոն Պեգովի դեմ

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել ԼՂ այցելած ռուս լրագրող Սեմյոն Պեգովի դեմ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի նկատմամբ, հայտնում է ria.ru-ն։

Լրագրողին մեղադրում են Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար։

Ինչպես հաղորդում է աղբյուրը, Ադրբեջանում Պեգովի դեմ քրեական գործ են հարուցել «ահաբեկչության հրապարակային կոչեր», «պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ