12 10 2020

Հայ համայնքի բազմամարդ երթը՝ Բոստոնում

Հայ համայնքի բազմամարդ երթը՝ Բոստոնում

ԱՄՆ Բոստոն քաղաքում հայերը բազմամարդ բողոքի ակցիա են կազմակերպել․ հարյուրավոր մասնակիցներ երթով անցել են Բոստոնի կենտրոնով՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Արցախում խաղաղության հաստատման համար։ Այս մասին գրում է Boston news-ը։

Հայ համայնքի ներկայացուցիչները, ծածանելով Հայաստանի և Արցախի դրոշները, կոչ են արել համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։

«Մենք այստեղ ենք, որպեսզի ուշադրություն հրավիրենք ԼՂ-ում ընթացիկ իրավիճակի վրա։ Ցանկանում ենք մարդկանց տեղեկացնել այդ մասին, մեր ձայնը լսելի դարձնել։ Հայաստանը խաղաղություն է ուզում, հրադադար է ցանկանում։ Հայերը ցանկանում են ապրել իրենց հողի վրա, նրանք այդ հողերի վրա ապրում են դարերով»,- ասել է ցույցի մասնակիցներից մեկը։

Տեսանյութը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ