Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է մարդասիրական նպատակներով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը հրադադարի մասին և հույս հայտնել, որ դա կբերի առավել կայուն խաղաղության: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Հռոմի պապը ասել է կիրակնօրյա ավանդական ելույթի ժամանակ, որը տեղի է ունենում Սուրբ Պետրոսի հրապարակում:
«Հուսով եմ, որ դա կբերի խաղաղության առավել ամուր պայմանագրի կնքմանը՝ չնայած ներկայիս հրադադարի խոցելիությանը: Իմ մտերմությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տանջվում են կորուստների և քաղաքացիական կառույցների և հոգևոր կենտրոնների կործանումների պատճառով,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը