09 10 2020

Հայ ժողովրդի հավատքն ու հայրենասիրությունն ավելի զորեղ են, քան ցանկացած նյութական զենք. Արամ Ա

Հայ ժողովրդի հավատքն ու հայրենասիրությունն ավելի զորեղ են, քան ցանկացած նյութական զենք. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տեսաուղերձ է հղել հայոց բանակի զինվորներին ու ողջ աշխարհին՝ նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը: Արամ Ա-ն ընգծել է, որ հայ ժողովրդի հավատքն ու հայրենասիրությունն ավելի զորեղ են, քան ցանկացած նյութական զենք:

«Թող աշխարհն իմանա, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն կյանքը ու հավատքը: Եթե իրենց նյութեղեն զենքը իրենց հզորության աղբյուրն է ու ապավենը, հայոց բանակի և մեր ժողովրդի հավատքի զենքը, վճռականության զենքը, հայրենասիրության զենքն ավելի զորեղ է, քան աշխարհի ամեն տեսակ զենքերը»,- ասել է Արամ Ա-ն:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, դիմելով հայոց բանակի զինվորներին, նշել է, որ պետք է հաղթենք և միշտ հաղթենք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ