«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նիկոլը սկսեց երկրի ներսում թշնամիներ փնտրելու սպասված անհեռանկար արշավը, որպեսզի ամեն ինչ կոտրի նրանց վրա: Ինչ է նշանակում, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ասեկոսեների հիման վրա դավաճանության մեղադրանք է ներկայացնում չգիտենք էլ թե ում կամ ով և ոնց կարող է զինվորին ստիպել` թողնել դիրքերը: Փաստեր եթե կան` հրապարակեք և պատժեք խստագույնս, միայն ուրախ կլինենք: Պատերազմը դեռ չավարտված` դափնիներ մի բաժանեք, չհաստատված թշնամիներ մի փնտրեք, չեմ ասում համախմբեք, քանի որ դուք համախմբող տեսակ չեք, դուք պառակտող եք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը