Առնվազն 2 անօդաչու թռչող սարք է ընկել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող վրացական Կախեթի շրջանի Սանավարդո և Ուդաբնո գյուղերում: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ հայտարարությանը:
«Հոկտեմբերի 7-ին մոտ 18:35-ի դրությամբ և 18:45-ի դրությամբ ներքին գործերի նախարարություն տեղեկություն է ստացվել Ուդաբնո և Սանավարդո գյուղերում երկու անօդաչուների ընկնելու մասին: Կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դեպքերի վայրում փորձագետներ են աշխատում՝ պարզելու կատարվածի հանգամանքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը