07 10 2020

Մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր և միջոցներ է կիրառում. Արծրուն Հովհաննիսյան



Երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են: Ընդհանուր առմամբ ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են: Այսօր, ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներով հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը՝ Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերի: Կան համապատասխան տեսանյութեր։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ՝ դիրքեր է ազատագրել: Կարող եմ մի բան ասել. պատերազմ է, իրավիճականեր կան, որ կարող են լինել մեծ դժվարություններ, նահանջներ, թևանցումներ, շրջանցումներ, բայց հաղթանակը մերն է լինելու: Մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց խնդիրը»,- նշեց Հովհաննիսյանը: 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ