07 10 2020

Հունաստանը հետ է կանչել Բաքվում իր դեսպանին

Հունաստանը հետ է կանչել Բաքվում իր դեսպանին

Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն` Աթենքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ տարածելով հայտարարություն Ադրբեջանի կառավարության կողմից անընդունելի պնդումների վերաբերյալ:

«Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 6-ին Հունաստանում Ադրբեջանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կառավարության բացարձակապես անհիմն և վիրավորական պնդումների վերաբերյալ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Հունաստանի տարածքից հաքերային հարվածներ են իրականացվում Ադրբեջանի դեմ, ահաբեկիչ զինյալների հավաքագրման ջանքեր են իրականացվում, և որ, ենթադրաբար, Հունական պետությունը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հարցում:

Ի շարունակություն դժգոհության հայտարարությանը՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշմամբ Ադրբեջանում Հունաստանի դեսպան Ն. Պիպերիգոսը հետ է կանչվել Աթենք` խորհրդակցությունների համար»,- նշվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ