ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի երկրի նկատմամբ:
Պուտինը կոչ է արել շուտափույթ հրադադար հաստատել Ղարաբաղում:
«Ինչպես գիտեք, ես անընդհատ աշխատանքային կապի մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ, եւ Հայաստանի ղեկավարությունը ոչ մի հարց չունի Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը