07 10 2020

Էթիկայից զուրկ պատգամավորները որոշել են էթիկայի դասեր տալ լրագրողներին, Հովհաննես Իշխանյան

Էթիկայից զուրկ պատգամավորները որոշել են էթիկայի դասեր տալ լրագրողներին, Հովհաննես Իշխանյան

Գրող Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Էթիկայից զուրկ պատգամավորները որոշել են էթիկայի դասեր տալ լրագրողներին։
Հերիք չի 5-րդ ալիքով Ֆրանս 24-ի թարգմանած նորմալ, պրոֆեսիոնալ նյութը պատգամավոր
Artur Hovhannisyanը համեմատել էր haqqin.az-ի հետ, այսինքն, անտեղի, անհիմն, ըստ իր ու իմ քայլական քմահաճույքի ատելության հոսք ուղղել դեպի լրատվամիջոց, հիմա էլ, երբ արածի համար հարց են տալիս, ասում ա՝ լրագրության էթիկայի կանոններ սովորեք։
Մյուս պատգամավորը`Kristine Poghosyan ն ա, որը զոռով, խփելով իջացնում ա լրագրողի միկրոֆոնն ու ասում այս օրերի շուտասելուկը, թե հիմա այդ հարցի ժամանա՞կն ա։ Նա պաշտպանում ա իր գործընկերոջը հարցից խուսափելու, իսկ վերջում էլ խրոխտ բղավում․ «Ո՞վ ա վաբշե ձեզ թողել ներս, որ տենց պահեք»։
Հիշենք, որ Քրիստինե Պողոսյանն այն պատգամավորն է, որը վստահ էր, որ դատավոր Հրայր Թովմասյանը դատական իշխանության ներկայացուցիչ չի, ու այնքան է սիրում Նիկոլ Փաշինյանին, որ եթե բյուջեի ծագրում գրված լիներ միայն մեկ նախադասություն, որ ամեն ինչ լավ է լինելու, նա կողմ կքվեարկեր։ Նա է այդպես ասել։
Միջադեպին մասնակցում ա նաև պատգամավոր Հայկ Կոնջորյան-Hayk Konjoryan
-ը, որն ԱԺ ամբիոնից Հայաստանի բարեկամ երկրին կոչել էր «ավտորիտար բնույթի Իրան»։ Հիմա էլ որոշել ա լրագրողի գործունեությունը, հարց տալը կոչել սադրանք։
 
Այս ամենը համադրելով՝ ակնհայտ պատասխանով հակադարձ հարց ա առաջանում՝ Ո՞վ է այս պատգամավորներին ներս թողել, որ տենց իրենց պահեն։
Լրագրողին ամուր նյարդեր եմ մաղթում՝ շատ լավ իմանալով, թե ինչ ա նշանակում վեճի մեջ ընկնել մարդկանց հետ, որոնք իրենց արարքներին ու ասածներին պատասխան տալու փոխարեն մարդկանց վրա են հարձակվում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ