06 10 2020

Թեժ գծի հեռախոսահամարից բացի գործում է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ Վստահության գիծը

Թեժ գծի հեռախոսահամարից բացի գործում է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ Վստահության գիծը

Թեժ գծի 1-28 հեռախոսահամարից բացի գործում է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ Վստահության գիծը։Հարգելի քաղաքացիներ կարող եք զանգահարել 85-01,85-02,85-03 և 011 660 054 հեռախոսահամարներին։ Այս մասին հայտնում է հայաստանի ՊՆ-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5500 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ եւ 200-ից ավելի վիրավոր։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ