04 10 2020

5 հոգի արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը. Արայիկ Հարությունյան



Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադառնում է ստեղծված իրավիճակին, թշնամու կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ահաբեկչությանը և մեր պատասխան գործողություններին:

«Ինչո՞ւ եմ գնացել առաջնագիծ, մտահոգվելու բան չի եղել, մենք առաջին հերթին պետք է ոգևորենք մեր սպաներին, զինվորներին, որոնք ամեն օր կենացմահու կռիվ են տալիս թշնամու դեմ:

Ուզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրը ՝ հրամանատարից, գեներալ Հարությունյանից մինչև շարքային զինվոր, որը գտնվում է  առաջնագծում, փայլուն կատարում են: Ուզում եմ ասել, որ իրականում ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը, ոչ թե ամենալավ սպառազինություններով զինված, ամենաուժեղ, այլ ամենապրոֆեսիանալ բանակը, ես ուզում եմ խոնարհվել զինվորների առաջ: Ուզում եմ գոհունակությամբ նշել մեր սպայական անձնակազմի հերոսությունը, իրականում վտանգելով կյանքը հրաշքներ են գործում»:

ԱՀ նախագահի ամբողջական ուղերձը՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ