04 10 2020

Լոս Անջելեսի հայերը փակել են փողոցները՝ ի նշան բողոքի

Լոս Անջելեսի հայերը փակել են փողոցները՝ ի նշան բողոքի

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հայ համայնքը  ժամեր շարունակ ցույցեր է անում։  Նրանք փակել են երթևեկության համար  կարևորություն ունեցող  փողոցներից մեկը։ Այդ կերպ հայերն իրենց բողոքն են արտահայտում ԱՄՆ Կառավարությանը, որպեսզի անտարբեր չմնան Արցախում տեղի ունեցող պատերազմին։

Հայերը նախ հավաքվել էին CNN հեռուստաընկերության շենքի դիմաց,  և սպասում էին, որպեսզի այդ լրատվամիջոցը և մեկ այլ հեղինակավոր լրատվամիջոց՝ FOX NEWS-ը լուսաբանի իրենց բողոքի ակցիան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ