02 10 2020

ԱԺ հանձնաժողովի նիստը տևեց 5 րոպե



ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այսօր տևեց 5 րոպե:

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ առաջիկա խորհրդարանական քառօրյան պետք է կարճ տևւի՝ կապված ներկայիս իրավիճակի հետ, պետք է ներառել միայն այն հարցերը, որոնք կապված են երկրում սահմանված ռազմական դրության ռեժիմի հետ:

Արդյունքում բոլոր 4 հարցերի քննարկումը, որոնք գտնվում էին հանձնաժողովի օրակարգում, հետաձգվեց 2 ամսով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ