Մեղրիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքում այսօր՝ ժամը 10.00-ից սկսված գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։
«Կոչ ենք անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։
Մյուս օրերին նման ազդարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։
Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ֊ծանոթներին»- ասված է համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը