01 10 2020

Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ․ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ․ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ: Հայտնվել էինք շրջափակման մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ավետիս Հարությունյանը, ով մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել մի շարք այլ լրագրողների հետ միասին:

«Ընկերներ ջան, ինձ մոտ ամեն ինչ լավ է: Ընկերս՝ Արամն է վիրավորում ստացել ու փառք Աստծո արդեն իրեն լավ է զգում:

Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ: Հայտնվել էինք շրջափակման մեջ: Ծանր վիրավորում են ստացել մեր ֆրանսիացի կոլեգաները: Ադրբեջանը մի քանի ժամ շարունակ հրետակոծել է Մարտունին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ