Ֆրանսահայեր ջան, դուք ֆանտաստիկ եք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս օրերին Ֆրանսիայի հայկական բոլոր համայնքները հավաքել են ու շարունակում են հավաքել անհրաժեշտ դեղորայք, բժշկական սարքավորումներ և խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ՝ Արցախ տեղափոխելու համար։
Ամբողջ օգնությունը հավաքվում է Մարսելի հայկական եկեղեցիներում եւ այս պահին արդեն հավաքվել է 10 տոննայից ավելի դեղորայք և բուժօգնության պարագաներ։
Ապրեն մեր հայրենակիցները, ապրեն Ֆրանսիայի հայկական եկեղեցիները և մեր հյուպատոսությունները։
Առաջիկա օրերին այս ամենը չարթերային թռիչքով կտեղափոխենք Հայաստան եւ Արցախ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը