30 09 2020

Մենք երբեք չենք թիրախավորելու նրանց քաղաքացիական բնակավայրերը․ Վահրամ Պողոսյան



Մենք երբեք տարբերություն չենք դնում մայրաքաղաքի և սահմանամերձ բնակավայրերի միջև, քանի որ բոլոր դեպքերում էլ թիրախավորվում են քաղաքացիական անձինք։ Այս մասին սեպտեմբերի 27-ի առավոտյան ասուլիսին հայտարարեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Մենք համարում ենք, որ սա Ադրբեջանի կողմից միջազգային հանցագործության դրսևորումներ են։ Ուզում եմ հստակ ասել՝ մենք ի վիճակի ենք պաշտպանելու մեր հայրենիքը, Ադրբեջանը ստանալու է հուժկու հարված, բայց մենք չենք թիրախավորելու նրանց քաղաքացիական բնակավայրերը։ Սա մեզ համար սկզբունքային հարց է»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ