27 09 2020

ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ներքո

ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ներքո

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ պայամանվորված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ մամուլի հաղորդագրության մեջ:

«Կոչ եմ անում երկու կողմերին դադարեցնել մարտական գործողությունները՝ ի շահ այդ տարածաշրջանում բնակվող խաղաղ քաղաքացիների և վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման նպատակով» - ասվում է Ծերեթելիի հաղորդագրության մեջ:

Վերջինս հավելել է, որ խորապես մտահոգված է վերջին լարվածությամբ, հատկապես՝ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին հաղորդումներով:

ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան, իր հերթին, հիշեցրել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ը շարունակում է որպես հարթակ ծառայել Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականների միջև: «ԵԱՀԿ ԽՎ-ը պատրաստ է խորհրդարանական բանակցություններ վարել կողմերի միջև, եթե դա պահանջեն երկու կողմերը: Թեև Մինսկի խումբը ԵԱՀԿ հարթակն է, որտեղ պետք է վերջիվերջո լուծվի այդ հակամարտությունը, վեհաժողովը կարող է հավելել ջանքերը՝ օգնելով ամրապնդել կողմերի միջև վստահությունը»,- ասել է վերջինս:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ