Ադրբեջանի Միլլի մեջլիսն ընդունել է երկրում պատերազմական դրություն մտցնելու մասին որոշում։ Սեպտեմբերի 28-ից երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն կսահմանեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի խորհրդարանը հրամանագիր է ընդունել երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Haqqin.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանն են փոխանցվել պարեկային ժամ հայտարարելու վերաբերյալ լիազորությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը