Հայ հեղափոխական Դաշնակցության բյուրոն դատապարտում է Ադրբեջանի կողմից սանձազերված պատերազմը Արցախի շփման գծի երկայնքով և խաղաղ բնակավայրերի վրա։ Թուրքիան իր անվերապահ աջակցությունն է հայտարարել Ադրբեջանին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:
Հայտարարությունում նաև ասվում է.
«Հայ հեղափոխական Դաշնակցությունն իր համահայկական ամբողջ հնարավորությունը դրել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տրամադրության տակ՝ հատկապես աջակցելով պաշտպանության բանակին եւ արտաքին ճակատի վրա։
Պատերազմի ժամանակ թիկունքի ամրությունը պահելու համար կենսական է համահայկական ուժերի լարում, զգոնություն և երկրի մեջ կայունության պահպանում։
Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը՝ դատապարտելու Ադրբեջանի գործողությունները, որոնք հղի են ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգներով։
Կոչ ենք ուղղում Թուրքիային՝ դադարեցնել հակամարտությանն իր մասնակցությունը եւ գոնե մեկ անգամ ցուցաբերել տարածաշրջանում կառուցողական կեցվածք։
Պատերազմական գործողություններիի շարունակության ամբողջ պատասխանատվությունը պիտի կրեն Ադրբեջանն ու Թուրքիան։
Մենք ձեռնարկում ենք մեր հնարավորություններին համապատասխան անհրաժեշտ բոլոր քայլերը՝ դիմակայելու համար Ադրբեջանի և Թուրքիայի հարձակողական քաղաքականությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը