27 09 2020

Հայաստանի և Ադրբեջանի համար միակ խելամիտ ուղին հրադադարն է. Լեհաստանի ԱԳ նախարար

Հայաստանի և Ադրբեջանի համար միակ խելամիտ ուղին հրադադարն է. Լեհաստանի ԱԳ նախարար

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ և Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել խաղաղ դիվանագիտական ճանապարհով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարությունում:

«Լեհաստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շրջանում ռազմական բախումների մասին տեղեկություններով: Կոչ ենք անում դադարեցնել մարտերը, ինչպես նաև վերականգնել խաղաղ բանակցությունները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:

Բացի այդ, երկրի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն նույնպես թվիթերյան գրառում է կատարել՝ կարծիք հայտնելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի համար միակ խելամիտ ուղին հրադադարն է, դեէսկալացիան և բանակցությունները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ