Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լեռնային Ղարաբաղի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին Կովկասում խաղաղության հաստատման կոչով է հանդես եկել:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, պոնտիֆիկոսը կոչ է արել հրաժարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին հակամարտությանն ուժային լուծում տալու մեթոդներից:
«Կովկասից տագնապալի լուրեր են ստացվում: Աղոթում եմ այդ տարածաշրջանում խաղաղության համար և դիմում եմ հակամարտող կողմերին՝ դեպի եղբայրություն տանող ուղղությամբ կոնկրետ քայլեր անելու և առանց ուժի կիրառման բոլոր խնդիրների լուծմանը հասնելու կոչով»,-ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ ասել է Հռոմի պապը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը