«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս պահին ինձ բերման են ենթարկում ոստիկանություն զավեշտալի կասկածանքով:
Ոստիկանները ենթադրում են, որ մեր ակցիայի ընթացքում կառավարության դիմաց դրված «դագաղի» մեջ կարող է լինել պայթուցիկ նյութ:
Տեղեկացնեմ, որ մենք այսօր իրականացրեցինք մոմավառութուն և տեղադրեցինք խաչքար՝ ի հիշատակ կորոնավիրուսի անմեղ զոհերի:
Ակցիայի շրջանակներում մենք կառավարության դիմաց տեղադրեցինք նաև տնական օղի, պինցետ և դագաղ: Վերջիններս խորհրդանշում էին կառավարության պայքարը վարակի դեմ և կորոնավիրուսի 1240 անմեղ զոհերին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը