25 09 2020

Զինկոմիսարիատից զանգերը պայմանավորված են «Շանթ-2020» զորավարժությունով

Զինկոմիսարիատից զանգերը պայմանավորված են «Շանթ-2020» զորավարժությունով

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝  նոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը։

Այս ընթացքում քաղաքացիները ստանում են զանգեր՝ զինկոմիսարիատ ներկայանալու համար։ Քաղաքացիներից շատերը՝ պայմանավորված տարածաշրջանում առակա լարվածությամբ, մտահոգություններ են հայտնում։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով քաղաքացիների մտահոգություններին, ասաց, որ զանգերը կապված են «Շանթ-2020» զորավարժությունների հետ։

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ պլանային միջոցառումների շրջանակում կիրականացվի զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն։

«Զորավարժության նախապատրաստման շրջանակում զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման և նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների կրճատման նպատակով իրականացվելու են պլանային միջոցառումներ»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հոկտեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Հայաստանում կանցկացվեն «Որոնում–2020» և «Փոխգործակցություն–2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ