Ի վերջո բոլոր երկրները մոտավորապես նույն իրավիճակում են լինելու: Զարգացումները դա են ցույց տալիս, եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց կա մի գործոն, որ չեմ կարող չնշել։ Մենք այս գործում 100 տոկոսանոց թափանցիկ ենք, որևէ թիվ չենք փոխել, ինչ թիվ գիտենք մենք, գիտի Հայաստանի հանրությունն ու ամբողջ աշխարհը, այն տարբերությամբ, որ մենք կարող է մի քանի ժամ շուտ ենք իմանում, քան մյուսները»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը