Կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ ունեցել ենք 374 նոր դեպք 3913 հետազոտությունից: Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ: Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները եւ ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր. Կարմիր գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները սպառվեն: Այդ ժամանակ կփորձենք այլ որոշումներ կայացնել: Հունիսին ծավալել էինք շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, դրանք կարող են ցանկացած պահի վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը