Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի միջոցով շնորհավորել է ՀՀ անկախության 29-ամյակը:
«Բարեկամներ, այսօր ուզում եմ շնորհավորել մի աղջկա ծննդյան տոնը: Այսօր լրանում է այդ գեղեցկուհու 29-ամյակը: Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության անկախության օրը: 29 տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանն անկախացել է ԽՍՀՄ-ից: Իհարկե, նա աղջիկ է, բայց նա նաև ծեր տատիկ է: Ես, իհարկե, նկատի ունեմ նրա բազմահազարամյա պատմությունը: Իհարկե, այժմ Հայաստանը շատ փորձություններով է անցնում, բայց դրանք չեն համեմատվի նրա հետ, ինչն արդեն վերապրել է: Այժմ դրանք իրոք մանրուքներ են, այդ ալիև-շմալիևները, կորոնավիրուսները, այդ ամենը կանցնի, իսկ գեղեցկուհին կմնա: Հայաստան, շնորհավոր անկախությանդ տոնը»,-ասել է հայտնի բլոգերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը