ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական եռագույնի գույներով։
Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։
«Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով»,-ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև լուսանկարներ են հրապարակվել։շ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը