Սեպտեմբերի 21-26-ը ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժությունների շրջանակում կմշակվեն միջազգային ահաբեկչության դեմ մոտոհրաձգային ստորաբաժանումների, ավիացիայի և ՀՕՊ-ի օգտագործման խնդիրները։
«Ալագյազ» զորավարժարանում տեղի է ունեցել Հայաստանում ընթացող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժություններին մասնակցող երկրների պետական դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը։ Տեղեկությունը հաղորդում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Բացման արարողությանը ներկա էին Հարավային ռազմական շրջանի (ЮВО) ռազմակայանի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը, զորքերի միավորված խմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, երկու երկրների ուժային կառույցների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 21-26-ը ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժությունների շրջանակում կմշակվեն միջազգային ահաբեկչության դեմ մոտոհրաձգային ստորաբաժանումների, ավիացիայի և ՀՕՊ-ի օգտագործման խնդիրները։
Այս տարվա ռազմավարական զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի են ունենում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ։ ՌՀՇԶ-ի (Ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժություններ) մասնակիցները գտնվելու են բժիշկների հսկողության տակ։
«Հայաստանում անցկացվող «Կովկաս-2020» ՌՀՇԶ-ի մարտական-ռազմավարական գործողություններին ներգրավված է ընդհանուր առմամբ 1,5 հազար մարդ և մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Զորավարժությունների ընթացքում կմշակվեն պետությունների զորքերի (ուժերի) կիրառման հարցերը՝ ի շահ Ռուսաստանի հարավ-արևմուտքում ռազմական անվտանգության ապահովման: Համատեղ գործողությունների մշակման համար հրավիրվել են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմարի և Պակիստանի զինվորական կազմավորումները, ընդհանուր առմամբ մինչև հազար օտարերկրյա զինծառայողներ:
«Կովկաս-2020» զորավարժությունը տեղի կունենա 2020 թ․-ի սեպտեմբերի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի՝ Հարավային ռազմական շրջանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ և ընթացիկ տարում կդառնա Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստության համալիր միջոցառումների եզրափակիչ փուլը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը