16 09 2020

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խաղողի մթերման գները երեք անգամ բարձրացան․ գյուղատնտես

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խաղողի մթերման գները երեք անգամ բարձրացան․ գյուղատնտես

Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները վաղ առավոտից փակել են մայրուղին և բողոքում են խաղողի մթերման գնից։ Նրանք պնդում են, որ կառավարությունն ու վարչապետը ոչինչ չեն անում գյուղացիների համար, և վարկերի տակ ճռում են։ Տոննաներով խաղող են մշակել, հիմա չեն կարողանում վարկերի տակից դուրս գալ, քանի որ խաղողի ինքնարժեքը 100 դրամ է, բայց մթերում են 120 դրամով։ «Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խաղողի մթերման գները երեք անգամ բարձրացան, մարդուն բռնել կալանավորել են»,- ասաց ցուցարարներից մեկը: Ակցիայի մասնակիցներից մի քանիսը հանդիպեցին գործարանի ղեկավարության հետ և ասացին, որ արդյունքները գոհացուցիչ չեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ