16 09 2020

ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող պաստառները միջադեպի պատճառ՝ ԱԺ-ում

ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող պաստառները միջադեպի պատճառ՝ ԱԺ-ում

 

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում շարունակվում է քառօրյան: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձում էին «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ տանել ԱԺ նիստերի դահլիճ:

Անվտնագության աշխատակիցները նախ չթույլատրեցին պաստառները ներս տանել, որից հետո Աժ նախագահ Արարատ Միրզոյանը դուրս եկավ և միջամտեց: Ի վերջո Անի Սամսոնյանին թույլ տվեցին պաստառով ներս մտնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ