14 09 2020

Ուզեցին դատ՝ կստանան դատ. Տիգրան Ուրիխանյան

Ուզեցին դատ՝ կստանան դատ. Տիգրան Ուրիխանյան

Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ 15.09.2020, ժամը 16։00 Խորենացու 162 ա հասցեով պետք է տեղի ունենա այսպես կոչված «1000 դրամների դատի» առաջին նիստը իմ դեմ ներկայացված հայցի հիման վրա, որով պահանջում են հերքել իմ հարցադրումներն ու պնդումները այն ժամանակ շուրջ երկու միլիարդի հասնող, իսկ հիմա արդեն շատ ավելի մեծ չափի բացակայող գումարի վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Անշուշտ հաստատակամ եմ աջակցելու կոռուպցիայի դեմ պայքարի, մութ պատմությունների բացահայտման և ժողովրդին պատկանող միջոցների անձեռնմխելիության ապահովման գործում։

Ուզեցին դատ՝ կստանա՜ն դատ»,-ընդգծել է նա եւ տեսանյութ հրապարակել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ