Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բնապապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել մարդու, ով ավարտել է ուշադրություն՝ Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Նիկոլ Փաշինյանին բնապահպանությունն ընդհանրապես չի հետաքրքրում կամ Միրզոյան Արարատի ասած՝ է՞ս չեք, արա
Բռնվեք, որ աթոռից չընկնեք: Նիկոլ Փաշինյանը Բնապապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել մարդու, ով ավարտել է ուշադրություն՝ Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը։ Այսինքն՝ նշանակվել է մարդ, որ զրոյական մասնագիտական գիտելիքներ ունի: Միգուցե նշանակվածը լավ պաշտոնյա լիներ արվեստի ու մշակույթի ոլորտում, բայց Բնապահպանության տեսչությու՞ն, որտեղ խորացված ու փորձագիտական մակարդակի մասնագիտական գիտելիքներ են հարկավոր: Չէ որ սա քաղաքական պաշտոն չէ: Չէ որ սա այսպես կոչված մասնագիտական պաշտոն է: Իսկական զավեշտ: Ու սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ բնության հանդեպ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի եւ պատկերացումների մասին: Այո, պարոն Փաշինյան, կեցցեք: Շարունակեք նույն ոճով ու շատ շուտով կհասկանաք, թե ինչ ասել է փոսն ընկնել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը