10 09 2020

Բելառուսով Ռուսաստան գնալն անօրինական է. ՌԴ գնալ ցանկացող ցուցարար



Այստեղ բազմաթիվ մարդիկ կան, որոնց կինն այնտեղ է, ամուսինն այստեղ, կամ հակառակը, շատ մարդիկ էլ կան, որ Ռուսաստանում արդեն աշխատանքային պայմանագրեր են խզել, միթե չի կարելի հնար գտնել այս հարցը լուծելու համար: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՌԴ գնալ ցանկացող ցուցարարներից մեկը:

«Բելառուսով Ռուսաստան գնալն անօրինական է, իրենք կարող են իրենց գումարի համար մարդկանց անցկացնել, բայց Ռուսաստանից արդեն 5 տարի դեպորտով հետ ուղարկեն, ոչ ոք էլ համաձայն չի լինի այդ տարբերակին: Մենք ուզում ենք օրինական ճանապարհով հասնել Ռուսաստանի Դաշնություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ