Այո, սա ճգնաժամ է, համախարակային իրավիճակ է եւ երբեմն տպավորություն է, որ միայն Հայաստանում է այդպիսի իրավիճակ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր դեպի ԱՊՀ երկրներ շրջանառությունն ընդհանրապես փակ է: Եթե Ռուսաստանի մասին խոսենք, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը, կան որոշ բացառություններ: Մենք արդեն հիմա կարծում ենք, որ արդեն իրավիճակը հնարավորություն է տալիս, որ ԵՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնենք այս հարցը եւ փորձենք հասկանալ, թե ոնց եւի ինչ ժամանակցույցով ենք դուրս գալու այս իրավիճակից: Մենք արդեն նման քննարկում նախաձեռնել ենք ԵՏՄ ձեւաչափով»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը