Տաս տարի է օրինական ճանապարհով բեռ է բերում՝ հավաքական, բոլոր իշխանությունների ժամանակ աշխատել է, ամեն մեկն էլ ունեցել են իրենց թերությունները, բայց այս կարգի անարխիա դեռ ոչ մի անգամ չի եղել։ Այս մասին նշում է կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից հագուստ ներկրող Լիլյա Մադոյանը։
«Փաստի առաջ եմ կանգնած, քանի որ չեն տեղեկացրել, թե ինչքանով կբարձրանա մաքսային արժեքը մեզ համար։ Բերածս ընդամենը 34 կիլոգրամ բեռ է Թուրքիայից, որը 12 օրվա ընթացքում հազիվ հավաքել եմ, նկարներով, օն-լայն աշխատելով, ուզել եմ՝ ռիսկի դիմելով։ Շատ անգամ, ինչ նկարագրված է նկարի մեջ, նույնը չէ, քանակը գալիս է սխալներով։ Այս ամեն ինչը թողնենք մի կողմ, հիմա եկել, հասել է մաքսային, ասում են՝ գիտեք, ձեր բեռը չենք կարող մաքսազերծել, որովհետև պետք է ներկայացնեք ապրանքի որակը։ Որակը ես ի՞նչ իմանամ, եթե ես ապրանքը նայում եմ նկարով, ինքս չեմ շոշափել։ Երբ ասում են, որ կենթարկվեք տուգանքների, և այլն, վերցրեցի թղթերս հետ վերադարձա պահեստ, նայեցի, թե իմ ապրանքի մեջ ինչ է գրված։ Ապրանքը փռում եմ փոշոտ գետնին, բացում եմ, մեջերն ինչ պիտակներ են, նկարում եմ, ապրանքն էլ նկարում եմ, որ հավաստիանան, թե ինչ ապրանք է, գնում եմ մաքսային»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը