07 09 2020

Պահանջում ենք Մարտի 1-ի զոհերի հիշատակը փողի աղբյուր դարձրած Վահե Գրիգորյանի արձանի տեղադրումը. ՎԵՏՕ

Պահանջում ենք Մարտի 1-ի զոհերի հիշատակը փողի աղբյուր դարձրած Վահե Գրիգորյանի արձանի տեղադրումը. ՎԵՏՕ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր-ղեկավար Նարեկ Մալյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին գրություն է ուղարկել։

«Հարգելի պարոն Մարության,

Օրերս Երևան քաղաքի ավագանու Մշակույթի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի» էսքիզին:

«ՎԵՏՕ» շարժումը կարծում է, որ առկա է որոշակի անարդարություն, քանի որ այդ հուշարձանն ամբողջապես չի արտացոլում Մարտի 1-ի իրադարձության բոլոր ասպեկտները:

Անարդարությունը վերացնելու նպատակով՝ առաջարկում ենք հուշարձանի կողքին տեղադրել նաև մարտի 1-ի զոհերի հիշատակը կայուն եկամտի աղբյուր դարձրած մարդկանց հավաքական արձանը:

Մեր առաջարկած հուշարձանի էսքիզը պատկերացնում ենք Վահե Գրիգորյանի կիսանդրու տեսքով, իսկ կիսանդրու պատվանդանի հատվածում՝ դոլարի նշան ($), որը կխորհրդանշի Վահե Գրիգորյանի՝ 2010 թվականին օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով ստացած գումարը:

Պատրաստ ենք մասնակցել մեր առաջարկի վերաբերյալ հանրային քննարկմանը, ինչպես նաև կազմակերպել հուշարձանի կառուցման ֆինանսավորման համար հանրային դրամահավաք:

Կից ներկայացնում ենք օլիգարխ Ջորջ Սորոսից մարտի 1-ի զոհերի թեմայով Վահե Գրիգորյանի ստացած 10 300 դոլարի մասին փաստը /առդիր 1 էջ/» , - գրված է քաղաքապետին հասցեագրված գրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ