Թբիլիսիi Ֆիլհարմոնիայի տարածքում պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, հայտնում է 1tv.ge-ն։
Տեղեկությունը հաստատել են առողջապահության նախարարությունում:
Ինչպես նշվում է, վիրավորվել է երեք մարդ: Տուժածներից մեկը տեղափոխվել է Ալադաշվիլիի անվան կլինիկա, նրա առողջական վիճակը ծանր է: Ինչ վերաբերում է մյուս երկու տուժածներին, ապա նրանցից մեկը տեղափոխվել է հանրապետական հիվանդանոց, իսկ մյուսը Խեչինաշվիլիի անվան կլինիկա:
Տեղում կենտրոնացված են հրշեջները և պարեկային ոստիկանության աշխատակիցները:
Նախնական տեղեկատվության համաձայն, Ֆիլհարմոնիայի հարևանությամբ գտնվող «Դեժավյու» ակումբում գազի բալոն է պայթել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը