04 09 2020

Տավուշում բախվել են «ՈՒԱԶ» և «ՈՒՐԱԼ» ավտոմեքենաները. զինծառայող է վնասվածք ստացել

Տավուշում բախվել են «ՈՒԱԶ» և «ՈՒՐԱԼ» ավտոմեքենաները. զինծառայող է վնասվածք ստացել

Տավուշի մարզի Նավուր գյուղից դեպի Իծաքար գյուղ տանող ճանապարհին բախվել են «ՈՒԱԶ» մակնիշի և ՀՀ ՊՆ համարանիշերով «ՈՒՐԱԼ» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով կա երեք վիրավոր, որից մեկը՝ ՊՆ զինծառայող։

ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայողը ստացել է սալջարդ, կյանքին վտանգ չի սպառնում։

ՊՆ մեքենան չի վնասվել, շարունակել է ընթացքը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ